Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 2 –ի գիշերը գրանցվել է հերթական երկրաշարժը, որն արդեն յոթերորդն է քսանչորս ժամվա մեջ:
Մայիսի 1-ի վաղ առավոտյան գրանցվել էր 5,5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Ալմաթիից 76 կմ հեռավորության վրա:
Ավելի ուշ, օրվա ընթացում արձանագրվել էր 4 - 4,8 մագնիտուդով հինգ ցնցում: Բոլորի էպիկեոնտրոնը գտնվել է նույն տարածքում:
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով` վերջին երկրաշարժի հզորությունը եղել է 4,8 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 77 կմ հեռավորության վրա:




























