Իտալացի համաճարակաբաններն ուսումնասիրել են կոյուղաջրերի մաքրման երեք կայաններում վերցված նմուշները եւ Միլանի շրջանում երկու գետերի նմուշները: Մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսի հետքերի առկայությունն ու դրա վտանգավորության աստիճանը:
medRxiv-ի հաղորդմամբ՝ չմաքրված կոյուղաջրերից վերցված նմուշները դրական արդյունք են տվել վիրուսի առումով, մինչդեռ արդեն մաքրումն անցած կոյուղաջրերում արդյունքը բացասական էր: Սակայն անգամ հայտնաբերված կորոնավիրուսը մեծ վտանգ չէր ներկայացնում:
«Վիրուսով վարակվելը միշտ աննշան էր, սակայն մատնանշում էր կոյուղաջրերի մաքրման արդյունավետությունը կամ վիրուսի կենսունակության բնական անկումը եւ ենթադրում էր կոյուղաջրերից վարակվելու նշանակալի ռիսկի բացակայություն»,-ասվում է հրապարակման մեջ:
Գետերից վերցված նմուշները, որտեղ մասնակիորեն հայտնվում են չմաքրված կոյուղաջրերը, նույնպես ցույց են տվել հայտնաբերված վիրուսի ցածր կենսունակություն, ինչը վկայում է սանիտարական ռիսկերի բացակայության մասին:
Սակայն նախքան վերջնական եզրակացություններն անելը, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հրապարակված հոդվածը դեռեւս չի ենթարկվել գրախոսության, իսկ փորձագետները չեն գնահատել այդ աշխատանքի արդյունքները, հաղորդում է RG-ը:




























