Ամերիկյան բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթի այրին` Վանեսա Բրայանթը, դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի դեմ` ուղղաթիռի կործանման վայրից չարտոնված լուսանկարների պատճառով, գրում է People-ը:
People-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի տեքստի համաձայն` Վանեսա Բրայանթը փոխհատուցում է պահանջել Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի աշխատակիցների կողմից վթարի վայրից զոհվածների լուսանկարների հրապարակման եւ տարածման պատճառով վերապրած հուզական ցնցումների եւ հոգեկան տառապանքների համար: Այս ամենը տեղի է ունեցել` չնայած շրջանի շերիֆ Ալեքս Վիլանուեւային ուղղված Վանեսա Բրայանթի անձնական խնդրանքին:
Ինքը ՝ Վիլանուեւան, լրագրողներին տված հարցազրույցում նույնպես հաստատել է վթարի վայրից լուսանկարների տարածման անօրինականությունը` նշելով, որ դրանք տնօրինելու իրավունք ունեին միայն շերիֆի գրասենյակը ու քննիչները;
Հիշեցնենք, որ Քոբի Բրայանթը մահացել է 2020 թվականի հունվարի 26-ին Կալիֆորնիայի Կալաբասաս քաղաքում ուղղաթիռի վթարի հետեւանքով: Սպորտսմենի հետ միասին վթարի զոհ էր դարձել ութ մարդ, այդ թվում` նրա 13-ամյա դուստրը, ընկերները եւ հայազգի փորձառու օդաչու Արա Զոբայանը: Նրանք բոլորը թռնում էին Մամբա Բրայանթի ակադեմիա բասկետբոլի խաղը դիտելու՝:





























