«Սրբազան պատերազմ» եւ պատերազմի տարիների այլ երգեր հնչել են հանրապետության քաղաքների 106 օբյեկտներում, այդ թվում Մախաչկալայի երեք մզկիթների մինարեթներում տեղադրված ձայնարկիչների միջոցով, հայտնում է «360» հետուստաալիքը։
Դաղստանի մուֆթիաթը հատուկ հայտարարություն է արել կատարվածի առնչությամբ։ Դրանից հետեւում է, որ մզկիթների վարչակազմերը որեւէ կերպ կապված չեն հնչած երաժշտության հետ։
«Երգերը հնչել են հանրապետության ԱԻՆ-ի ձայնարկիչներից, որոնք նախարարության խնդրանքով տեղադրված էին մինարեթներում»,- ասվում է հայտարարության մեջ։
Պարզվել է, որ «Սրբազան պատերազմը» միացրել են ԱԻՆ-ի ներկայացուցիչները։ Աշխատակիցները հաստատել են, որ երգը հնչել է գերատեսչության սարքավորումներից։ Սակայն նրանք դա սխալ են համարել։
«Տվյալ մզկիթների օգտագործում չի ենթադրվել, սխալ է թույլ տրվել»,- ասել են ԱԻՆ-ում։
Նրանց խոսքերով՝ տարածաշրջանային նախարարությունը երգերը միացրել է, որպեսզի «հարգանքի տուրք մատուցի մեր ժողովրդի ռազմական եւ աշխատանքային խիզախությանը»։





























