Компания Volkswagen-ը պատրաստվում է շուկայում ներկայացնել Touareg քրոսովերի նոր մոդիֆիկացումը․ գամման կհամալրի բենզինա-էլեկտրական տարբերակը։ Ականատեսներին հաջողվել է ֆիքսել հիբրիդի պրոտոտիպը։ Նորույթը չունի կամուֆլյաժ, գրում է Մոտոր-ը։

«Տուարեգների» ընտանիքում GTE կատարումը կդառնա երկրորդ լիցքավորված հիբրիդը V6 3.0 բենզինով, 136-ուժային էլեկտրաշարժիչով եւ 14,1 կվ/ժ մարտկոցով Touareg R  թոփ-մոդիֆիկացիայից հետո։ R-տարբերակն ունի 462 ձիաուժ։

Հավանաբար, Touareg GTE-ի պրեմիերան կկայանա արդեն այս տարի, չէ որ էկոլոգիապես մաքուր հիբրիդների վաճառքները կբարելավեն ածխաթթու գազի արտանետումների առումով մոդելային շարքի միջին ցուցանիշները։ 2021 թվականից Եվրամիության երկրներում կսահմանվեն խոշոր տուգանքներ մեկ կմ տարածքում CO₂-ի արտանետումների՝ 95 գրամ սահմանաչափը գերազանցելու համար։