Շվեյցարիայում մեղմացնում են ինքնամեկուսացման միջոցները: Կբացվեն դպրոցները, գրադարանները, թանգարանները, սպորտային հրապարակները, ռեստորանները, հագուստի եւ կոշիկի խանութները, բուտիկները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դպրոցներում դասարանները կբաժանվեն երկու մասի, յուրաքանչյուր խումբ դպրոց կհաճախի տարբեր ժամերի:

Իշխանությունները հատուկ ուշադրություն են հատկացրել ռեստորաններին, բարերին եւ սրճարաններին՝ սեղանները միմյանցից 2 մետր հեռավորության վրա դասավորելով: Մեկ սեղանի շուրջ կարող է նստել մինչեւ 4 մարդ: Ռեստորանների ադմինիստրատորները կարող են հաճախորդներին խնդրել հայտնել իրենց անունը, հասցնե, հեռախոսահամարն ու էլեկտրոնային հասցեն, որպեսզի վարակման դեպքում վարակման աղբյուրի շանսերը մեծ լինեն: 

Շվեյցարիայում սահմանափակումների մեղմացումը հնարավոր է դարձել համաճարակաբանական իրավիճակի լավացման արդյունքում: Եթե մարտի վերջին ամեն օր վարակվածների թիվն ավելացել է հազարով, ապա ապրիլի 26-ից թիվը չի գերազանցել օրական 200-ը, իսկ մայիսի 3-ից՝ 100-ը:

Փորձագետների գնահատմամբ՝ սահմանափակող միջոցների պատճառով երկրի տնտեսական կորուստները կազմում են ամսական 11 մլրդ դոլարից մինչեւ 17 մլրդ դոլար: Ապրիլին գործազրկության մակարդակն աճել է՝ 2,9-ից դառնալով 3,3%:  Աշխատանք չունի 153 423 մարդ: Նման գործազրկություն չի եղել 2017 թվականից ի վեր: