Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 67 հազար մարդ: 24 ժամում դեպքերն ավելացել են 4213-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հնդկաստանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած նոր դեպքերի աճին՝ ապաքինվածների թիվն աճում է: Այս պահի դրությամբ ապաքինվածների թիվը հասել է 20917-ի (վարակվածների 31 տոկոսը):
Բուժում է ստանում ավելի քան 44 հազար պացիենտ:
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 2206 մարդ:




























