Լեհ գիտնականները կորոնավիրուսից մահվան հավանականությունը ցույց տվող հաշվիչ են մշակել, հաղորդում է ՌԲԿ-ը:
Հաշվիչը, որը հասանելի է օնլայն, հաշվի է առնում տարիքը, սեռը եւ 4 քրոնիկ հիվանդությունների առկայությունը՝ հիպերտոնիա, երկրորդ տեսակի դիաբետ, քաղցկեղ եւ սրտանոթային խնդիրներ:
«COVID-19-ից մահվան ռիսկը կախված է կենսակերպից եւ դրա հետ կապված հիվանդություններից՝ ճարպակալում, դիաբետ, հիպերտոնիա եւ այլ բարդություններ»,-ասել է հաշվիչի գլխավոր մշակող, բժշկական գիտությունների դոկտոր Պետր Բանդոշը: Նրա խոսքով՝ առանց քրոնիկ հիվանդությունների մարդկանց շրջանում մահացությունը կազմում է 1 տոկոս:




























