Կիպրոսը երկու շաբաթով, մինչեւ մայիսի 28-ը, կորոնավիրուսի տարածումը զսպելու իր ջանքերի շրջանակներում երկարաձգել է բոլոր մեկնող եւ ժամանող չվերթների արգելքը, հայտնում է AP-ը։

Կիպրոսի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ արգելքը չի տարածվում միայն բեռնատար չվերթների եւ կղզի-պետությունից հեռանալ ցանկացողների համար մեկնող չվերթների, ինչպես նաեւ արտակարգ եւ մարդասիրական չվերթների վրա։

Կիպրոսն առաջին անգամ թռիչքների արգելք էր սահմանել մարտի 21-ին՝ խիստ կարանտինի հետ կապված։ Կղզու իշխանությունները հայտարարել էին, որ օդանավակայանները կրկին կբացվեն՝ կախված այն բանից, թե ինչպես կզարգանա համավարակը երկրի ներսում եւ աշխարհում։