Հետաքննող լրագրողների հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանն արժանացել է «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին`հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման եւ խիզախության համար:
Մրցանակը հանձնում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունը, Ժուռնալիստների միությունն ու Մամուլի ազգային ակումբը:
Մրցանակը շնորհվում է 2005թ.-ից սկսած, սակայն վերջին երկու տարում այն չի շնորհվել: Մինչ Էդիկ Բաղդասարյանը մրցանակին արժանացել էին «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն ու Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:





























