Տվյալ պայմաններում ոչ ոք չի կարող ծնողներին ստիպել իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում մինչեւ հունիսի 13-ը ժամը 17:00-ն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին կառավարության որոշման քննարկման ընթացքում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Այդպիսով, աշխատող ծնողները հնարավորություն կստանան իրենց երեխաներին նախադպրոցական ուսումնական հաստատություններ ուղարկել: Այդ հաստատություններում կգործեն հատուկ կանոններ»,-ասաց նա: Նա նշեց, որ այդ կանոններն ու նորմերն այսօր կներկայացվեն հասարակությանը:




























