Կորոնավիրուսի տարածման այս փուլում ես Հայաստանի առողջապահության համակարգի հնարավորությունները գնահատում եմ առավել քան բավարար: Այս մասին մայիսի 14-ին ԱԺ արտահերթ նիստում մինչեւ հունիսի 13-ը ժամը 17:00-ն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին կառավարության արդեն ուժի մտած որոշման քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Պարետի խոսքով՝ պետական բուժհաստատություններում կա 2 հազար մահճակալ: «Թոքաբորբով ոչ բոլոր մարդիկ անկողնային ռեժիմի կարիք ունեն: Այդ մարդկանց շուրջ 25-30 տոկոսը ինտենսիվ բուժման կարիք չունի»,- նշեց փոխվարչապետը:
Նա նշեց, որ առողջապահության համակարգում ներկայիս իրավիճակը թույլ է տալիս որոշակի չափով նվազեցնել որոշ սահմանափակումներ:




























