Հայաստանում ամեն օր որոշումներ են ընդունվում տասնյակ տնտեսվարող սուբյեկտների գործունեության ժամանակավոր դադարեցման մասին, որոնք չեն պահպանել սահմանված կանոնները: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում մայիսի 14-ին ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ կառավարության արդեն իսկ ուժի մեջ մտած որոշման քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Ըստ պարետի, իշխանությունները պետք է առավելագույնս խիստ լինեն, այդ թվում՝ պետական մարմինների հետ: Հիշեցնենք, որ մայիսի 14-ի առավոտվա դրությամբ Հայաստանում գրանցված է կորոնավիրուսի 3860 հաստատված դեպք: COVID-19-ից մահացել է 49 մարդ, ապաքինվել է 1572 պացիենտ:
Պարետ. Ամեն օր տասնյակ տնտեսվարող սուբյեկտների գործունեության ժամանակավոր դադարեցման մասին որոշումներ են ընդունվում

Հասանելի է
русский


























