Ամերիկյան դատավոր Մայքլ Պաստորը Մայքլ Ջեքսոնի բժշկի` Կոնրադ Մյուրեի դատական գործի լսումները մայիսից տեղափոխել է սեպտեմբեր: Բժիշկը մեղադրվում է փոփ երաժշտության արքայի չկանխամտածված սպանության մեջ:
Դատալսումների կոնկրետ օրը դեռ նշանակված չէ: Դատաքննությունն արդեն տեղափոխվում է ոչ մեկ անգամ` ավելի վաղ այն մարտի 24-ից մայիսի 9 էր տեղափոխվել:
Մայքլ Ջեքսոնը վախճանվել էր 2009թ. հունիսին 51 տարեկանում: Հետաքննության տվյալներով` նրա մահը վրա էր հասել ուժեղ ներգործող պրեպարատի բարձր չափաքանակից:



























