Շարունակվում են հյուրանոցների եւ նման ծառայությունների գործունեության սահմանափակումները: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այդ սահմանափակումները չեն անդրադառնա միայն այն հյուրանոցների վրա, որտեղ կիրականացվի հյուրերի գրանցում:

«Հանգստյան տների եւ նման ծառայությունների գործունեությունը եւս չի սահմանափակվի: Կհանվեն նաեւ ռեստորանների եւ բարերի գործունեության սահմանափակումները»,-ասաց փոխնախարարը՝ պարզաբանելով, որ այժմ նման ծառայություններ կարելի է իրականացնել նաեւ փակ տարածքներում: