ԱՄԷ-ն ընդլայնում է հումանիտար և զարգացման ծրագրերի շրջանակը և նրա նախաձեռնությունները հիմնված են մարդկանց կենսակերպի բարելավման, հույսի ամրապնդման և մարտահրավերների հաղթահարման տեսլականի վրա: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն. Գ. Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին` անդրադառնալով ԱՄԷ-ի մարդասիրական նախաձեռնություններին:

Դեսպանը հավելել է, որ ԱՄԷ-ի մարդասիրական  ուղերձը ամրապնդել է երկրի իմաստուն կառավարությունը, և Էմիրությունները մշտապես օգնության ձեռք է մեկնում բոլոր կարիքավորներին`  անկախ  սեռից, կրոնից  և ռասսայական պատկանելիությունից։ 

Դեսպան ալ Զաաբիի խոսքով` 2019 թվականի ընթացքում  «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատության կողմից մարդասիրական օգնություն է տրամադրվել  17 միլիոն մարդու, և այս ոլորտում ծախսերի ծավալը կազմել է 262 միլիոն դիրհամ:

 «Ի դեպ, «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատությունը  տարածաշրջանում իր տեսակով  ամենամեծն է, որի  գործունեությունը ներառում է մարդասիրական, բարեգործական, զարգացման  և հասարակական աշխատանքներ:

Հաստատության ուշադրության կենտրոնում են 5 հիմնական ուղղություններ`

-մարդասիրական և բարեգործական օժանդակություններ

-առողջապահություն և հիվանդությունների կանխարգելում

-կրթության և գիտելիքի տարածում

- ապագայի նորարարություն

-հասարակությունների հզորացում:

Հաստատությանը հաջողվել է հաղթահարել տնտեսական և սոցիալական դժվարությունները և բավարարել զարգացման և բարգավաճման պահանջները:  Եվ այս ամենի արդյունքում ամրապնդվել է ԱՄԷ-ի հեղինակությունը նվիրատվությունների համաշխարհային քարտեզում»,- եզրափակել է դեսպանը: