Դանիայում բացվել են սրճարանները, փաբերն ու ռեստորանները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով եվրոպական ԶԼՄ-ներին:    

Այդ հաստատությունների սեփականատերերին թույլ են տվել աշխատել պայմանով, որ այցելուները կտեղավորվեն միմյանցից առնվազն 1 մ հեռավորության վրա:

Բացի այդ, Դանիայում պարտադիր չէ դիմակ կրելը:

Ավելի վաղ երկրում բացվել են մանկապարտեզներն ու դպրոցները, աշխատում են գեղեցկության սրահները: Ենթադրաբար, հունիսին կբացվեն կինոթատրոնները, կենդանաբանական այգիներն ու թանգարանները:

Դանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 11 000 եւ մահվան մոտ 550 դեպք: