Տուրիզմի ոլորտը կորոնավիրուսից ամենատուժած ոլորտներից է: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ չնայած նրան, որ ընդունված հակաճգնաժամային միջոցներն ուղղված են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների մեղմացմանը, դրանք արդյունավետ չեն զբոսաշրջային ոլորտի համար:
Նա նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսից տուժել է հենց այդ ոլորտը:
Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ առաջացած ճգնաժամի պատչառով կտուժի ոչ միայն զբոսաշրջային , այլ նաեւ բանկային ոլորտը, ինչը բացասական հետեւանքներ կունենա ընդհանուր առմամբ երկրի տնտեսության վրա:



























