Ղրղըզստանում ծեծի են ենթարկել Ժիլդիզ Բեկբաեւային, ով «Ինտերֆաքսի» տարածաշրջանային լրագրողն է:

Լրագրողի վրա հարձակումը տեղի է ունեցել մայիսի 1-ի երեկոյան Օշում, հաղորդում է ԱԿԻպրեսը:

Նրա տան մոտ մեքենա է մոտեցել, որից դուրս են եկել չորս տղամարդ եւ ծեծել Բեկբաեւային:

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց` գլխուղեղի վնասվածքով, սալջարդերով եւ կրծքավանդակի վնասվածքներով:

Լրագրողին ծեծած անձանց դեռ չեն ձերբակալել: Լրագրողուհին առայժմ որեւէ վարկած չունի, թե ովքեր են նրանք: