ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն առաջարկում է չեղարկել ԳՎ-ում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպումը, որը պետք է անցկացվեր սեպտեմբերի վերջին:

Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների հանդիպումներին սովորաբար հազարավոր մարդիկ են հավաքվում: Սակայն այսօր Նյու Յորքը կորոնավիրուսի էպիկենտրոն է համարվում: Այս տարի պետք է նշվեր ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակը: