ՌԴ դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ հերթական անգամ կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել. արդյունքը բացասական է: «Նախօրեին ես կորոնավիրուսի ախտորոշման թեստ եմ հանձնել, այն բացասական էր»,- ասել է նա պալատի լիագումար նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին «դիմակաձեռնոցային ռեժիմին» հետեւելու համար:
Սենատորների մոտ կեսը դիմակներով էր եկել դաշնության խորհրդի նիստին, պրեզիդիումում առանց դիմակի էին միայն Մատվիենկոն եւ ԴԽ-ի փոխխորհրդի փոխխոսնակ Անդրեյ Տուրչակը: «Միայն ինձ մոտ է բացառություն, ես վարում եմ նիստը»,- բացատրել է Մատվիենկոն իր բժշկական դիմակի բացակայությունը:





























