Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանն այսօր հայտարարել է, թե «Նաիրիտ» գործարանում տեղի ուենցած պայթյունի եւ չորս զոհերի մահվան մեղավորը վարչապետ Տիգրան Սարգսյանն է՝ իր եղբայրների հետ: Առաքելյանն իր ասածը հիմնավորել է հանգամանքով, որ կառավարույթունը «Նաիրիտի» 10 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է: «Թեեւ մենք կասկածներ ունենք, որ „Նաիրիտ“ գործարանի սեփականատերը հենց վարչապետն է՝ իր եղբոր հետ»,– ասել է նա՝ հիշեցնելով, որ վարչապետի եղբայրը գործարանի փոխտնօրենն է: Ըստ Առաքելյանի՝ վարչապետի «Նաիրիտի» հետ սրետ կապի մասին է խոսում փաստը, որ գործարանը չի կատարում իր ներդրումային պարտավորությունները, բայց վարկային ֆինանսավորում ստանում է:

Ի դեպ, Հարություն Առաքելյանը նաեւ նշեց, որ կուսակցությունը «Նաիրիտի» վերաբերյալ մի շարք հարցադրումներ է ներկայացրել կառավարությանը, որտեղից, սակայն, առ այսօր որեւէ արձագանք չի եղել: