Բեկհեմ ամուսինները երկու անգամ խայտառակվել են արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլտոնի հարսանիքի ժամանակ: Վիկտորիա Բեկհեմը քննադատության է արժանացել իր չափազանց գորշ զգեստի համար, որը բնավ չի համապատասխանել ուրախ միջոցառմանը:  Դեվիդ Բեկհեմն էլ չգիտի, թե ինչպես պետքէ կրել ասպետական շքանշանը: 

Նա Վեստմինստերյան աբբայություն է մտել աջ կրծքին փակցված շքանշանով, չնայած հայտնի է, որ շքանշանը կրում են ձախ կրծքին:  Իհարկե, աբբայությունում նրան զգուշացրել են սխալի մասին եւ նա շքանշանը փակցրել է ճիշտ տեղում:  

Վիկտորիայի համար բարձրաշխարհիկ միջոցառումն ավարտվել է նորաձեւության ձախողմամբ: Նա կրել է սեփական արտադրության ապրանքանիշի զգեստ: Քննադատների կարծիքով, տիկին Բեկհեմի արտաքին տեսքում ավելորդությունները շատ էին`արհեստական արեւայրուք, կոսմետիկա, բարձր կրունկներ, երկար, արհեստական փետուրներ գլխարկի վրա: Եւ վերջապես, շատ գորշ զգեստ, որն ավելի շատ սազական էր թաղման արարողությանը, գրում է «ԷԳ»-ը: