Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի կորոնավիրուսով վարակվելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, հայտնել է կորոնավիրուսի հակազդման օպերատիվ շտաբի ղեկավար Մահոմեդ Դաուդովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տարբեր բամբասանքներ են տարածվում, ինչ ասես չեն խոսում, ես հայտարարում եմ, որ մեր հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը առողջ է, նրա մասին ինչ որ գրում կամ ասում են՝ սուտ է»,- ասել է նա Instagram-ի ուղիղ եթերում:

Նրա խոսքով՝ «մի խումբ մարդիկ կան, որոնք հորինում են այն, ինչ չկա՝ ցանկալին ներկայացնելով իրականի տեղ»:

«Նրանք գրում են՝ ինչ ցանկանում են, ինչ-որ հիվանդությունների մասին, ինչ-որ տոկոսների մասին, այդ ամենը ճիշտ չէ: Ես գիտեմ, որ ժողովուրդն անհանգստացած է այդ լուրերով, եւ ցանկանում եմ ձեզ հանգստացնել՝ ամեն ինչ լավ է»,- նշել է Դաուդովը:

Դրանից բացի, այն, որ COVID-19 հիվանդության մասին տեղեկություններ են տնօրինում առողջապահության տարածաշրջանային նախարար Էլհան Սուլեյմանովը եւ «Գրոզնի» հեռուստաալիքի տնօրեն Ահմեդ Դուդաեւը, նույնպես իրականությանը չեն համապատասխանում, հավելել է նա:

Նախօրեին «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել էր, որ Քադիրովը բուժվում է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում: Լրատվամիջոցներում նաեւ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Չեչնիայի ղեկավարի մոտ կորոնավիրուս են կասկածել: