Աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի նախկին ամուսին Գայ Ռիչին թլպատվել է` հանուն կաբալայի ուսմունքի հետեւորդ իր կնոջ: Քարեն Բերգը, Մադոննայի հոգեւոր խորհրդատուն, New York magazine ամսագրին հայտնել է, որ Ռիչին համաձայնել է վիրահատության այն ժամանակ, երբ Մադոննայի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր:
«Գայը սիրահարված էր Մադոննային եւ հանուն սիրո պատրաստ էր ամեն ինչի: Մադոննան հարգում է հինդուիզմի ավանդույթները եւ խնդրել է ամուսնուն թլպատվել: Նրանք միասին Նյու-Յորքում գտել են այն կլինիկան, որտեղ հնարավոր է իրականացնել նման վիրահատություն եւ ամեն ինչ արվել է հրեական ավանդույթներին հետեւելով»,-պատմել է Բերգը:
Մադոննան եւ Գայը ամուսնացել են 2000 թվականի դեկտեմբերի 22-ին Շոտլանդիայի դղյակներից մեկում, իսկ 2008–ին ամուսնալուծվել են:




























