Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկի` Պենելոպա Կրուսի 37-ամյակի տոնակատարությունը ողբերգությամբ պիտի ավարտվեր դերասանուհու համար: Ապրիլի վերջին տեղի ունեցած տոնակատարությանը միայն հրշեջներն էին պակասում:

Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», դերասանուհին պատմել է, որ շատ է նյարդայնացել տոնական տորթի մոմերը փչելիս եւ վառել է իր շքեղ վարսերը: Բարեբախտաբար միջադեպը ողբերգության չի վերածվել:

«Օսկարակիր» դերասանուհին նաեւ նշել է, թե չի սիրում, երբ բացում է նվերները, իսկ մարդիկ կողքից երգում են Happy Birthday!: