Թուրքիայում 2010 թվականի հունվարից կբարձրացվեն պետական աշխատավարձերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Timeturk-ը։
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը նշել է, որ պետական ծառայողների աշխատավարձերը 2010 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն։
NEWS.am-ը նշում է, որ Թուրքիայում ներկա պահին ամենացածր աշխատավարձը կազմում է 300 հազար դրամին համարժեք գումար։ Ուսուցիչը ստանում է մոտ 400 հազար դրամ։ Թուրքական կառավարության խորհրդականները ստանում են 1.2 միլիոն դրամ։ Թուրք նախարարները ստանում են ամսական 3 միլիոն դրամին համարժեք գումար։




























