Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի թիվը մաքսիմալ կավելանա: Այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընդ որում, նրա խոսքով, պետք է հասկանալ, որ իրենց հնարավորություններն անսահմանափակ չեն:

«Երեկ մենք 2297 թեստ անցկացրեցինք, ինչը գործնականում մեր հնարավորությունների առավելագույնն է: Հիմա նույնիսկ մասնավոր լաբորատորիաներն են թեստեր անցկացնում»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ վարակի տարածումը դանդաղեցնելու համար յուրաքանչյուրը պետք է իրեն որպես վարակվածի վերաբերվի: