Արտակարգ դրության ժամանակահատվածում, այսինքն՝ այս տարվա մարտին, ապրիլին եւ մայիսին, կատարվել է ավելի քան 3565 թեմատիկ ստուգում: Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը: Նա հավելեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 406 չգրանցված աշխատակիցներ, իսկ հսկիչ-դրամարկղային սարքերի առումով գրանցվել են 1739 խախտումներ:

«Ինչ վերաբերում է հաճախակիացած ստուգումների վերաբերյալ բազմաթիվ բողոքներին, ասեմ, որ ստուգումները չեն կարող չանցկացվել: Պետությունը չի կարող աչքերը փակել խախտումների վրա»,- նշեց Հակոբյանը: