Պարետատունը քննարկում է կորոնավիրուսային հակամարմինների թեստավորման հնարավորությունը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երեկ քննարկել են այդ հարցը, սակայն դեռ քննարկումները շարունակվում են:

«Մենք մեկ կամ երկու նման ծրագիր ունենք, որպեսզի նման հետազոտություն անցկացնենք: Իրականում դա օգտակար կլինի, սակայն դա կախված է մեր հնարավորություններից»,-ասաց վարչապետը:

Նշենք, որ մասնավոր կարգով նման թեստավորում կարելի է անցկացնել մի քանի կլինիկաներում: