Ավստրալիայում մտադիր են  խստացնել հուշարձանների պահպանությանն ուղղված օրենքները: Այսպիսի հայտարարություններ են արվել տարբեր մակարդակներով իշխանությունների ներկայացուցիչների կողմից, հայտնում է RG-ն՝ վկայակոչելով AP-ն:

Ուշադրությունը խնդրին հրավիրվել էր այն բանից հետո, երբ Սիդնեյում վանդալները փչացրել էին մայրցամաքի առաջին հետազոտողներից մեկի՝ բրիտանական ծովագնաց Ջեյմս Քուքի արձանները:

Մասնավորապես, երկու կին է ձերբակալվել, ովքեր նկարել էին Սիդնեյի Հայդ Պարկում գտնվող Քուքի հուշարձանի վրա: Բացի այդ, անհայտ անձինք ներկ էին լսցրել ծովագնացի՝ Սիդնեյի արվարձանում գտնվող մեկ այլ հուշարձանի վրա:

Ինչպես հայտարարել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը, նա իրոք չէր ցանկանա ստիպված լինել հատուկ փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ, քանի որ «սա բացարձակապես ավստրալական պահվածք չէ, եւ մարդկանց միայն շատ փոքր տոկոսն է ընդունակ նման բանի»:

Ընդ որում, Ավստրալիայում բանավեճ է բռնկվել՝ արդյոք այնտեղ ստրկություն եղել է, թե՞ ոչ եւ արդյո՞ք պետք է ներողություն խնդրել սպիտակ ավստրալացիներից: Վարչապետ Սքոթ Մորիսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Կանաչ մայրցամաքում ստրկություն չի եղել, սակայն հետո ներողություն էր խնդրել, երբ նրան հիշեցրել էին, որ 19-րդ դարում Օկեանիայի կղզիների բնակիչներին ստիպել են աշխատել շաքարային տնկարկների վրա, իսկ մայրցամաքի բնիկները, թեպետ աշխատում էին աշխատավարձով, սակայն նրանց այդ աշխատավարձն այդպես էլ չի վճարվել: