Սուդանում՝ Խարթումից դեպի արեւելք, զանգվածային գերեզմանոց են հայտնաբերել, հաղորդում է Reuters-ը:
Դատախազության հաղորդմամբ՝ հետաքննություն է սկսվել: Դատախազության հաղորդմամբ՝ դրանք եղել են զորակոչիկներ, որոնք սպանվել են 1998 թվականին, երբ փորձել են փախչել ռազմական ծառայոթյունից: Նրանք վախեցել են, որ իրենց կուղարկեն հարավային Սուդան, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթացել:





























