Մարտի 15-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ավելի քան 13 000 ստուգում է անցկացրել եւ 1015 արձանագրություն կազմել: Այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ այդ շրջանում փակվել են հասարակական սննդի կետերը եւ մթերքների արտադրության ձեռնարկությունները:

«4000 ստուգումներից հայտնաբերվել է ընդամենը 1000 խախտում: Խախտումները կապված են եղել սոցիալական հեռավորության չպահպանման, դիմակ չկրելու եւ պարետատան այլ պահանջների հետ»,-նշեց նա: