Ռուսաստանը եւ ԵՄ-ն համաձայն են, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների մասերի անեքսիան կարող է նոր բռնություն հրահրել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ իր բանակցություններից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կրկին հաստատեցինք մեր ընդհանուր գնահատականը, ԵՄ-ի հետ մեր ընդհանուր դիրքորոշումը, որ Հորդանան գետի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքների մի մասի բռնակցման (Իսրայելի) պլանների իրականացումը սպառնալիքի տակ կդնի պաղեստինա-իսրայելական խնդրի շուրջ երկկողմ լուծման հեռանկարը, եւ կարող է տարածաշրջանում բռնության նոր վտանգավոր փուլ հրահրել»,- ճեպազրույցում ասել է Լավրովը: