Փարիզում եւ Ֆրանսիայի քաղաքներում հունիսի 16-ին անցկացվել են բուժաշխատողների բողոքի ցույցեր։ Դրանց մասնակիցները պահանջել են հիվանդանոցներում ստեղծել նոր աշխատատեղեր եւ 300-400 եվրոյով բարձրացնել աշխատավարձերը, հայտնում է RFI-ը։

Փարիզյան բողոքի ցույցի վերջում դրան միացած արմատական ակտիվիստները, ենթադրվում է՝ Black Bloc շարժումից, անկարգություններ են հրահրել մայրաքաղաքի կենտրոնում։

Ոստիկանությունը կալանավորել է ավելի քան 20 մարդու։