Գերմանիայում մայիսի 10-ին կայանալիք «Եվրատեսիլ 2011»-ում յոթերորդ համարի տակ հանդես եկող Ռուսաստանի մասնակից Ալեքսեյ Վորոբյովի ելույթը վտանգի տակ է, քանի որ նրան սատարող բեք-վոկալիստը հիվանդ է: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տեղեկացրել է Ալեքսեյ Վորոբյովը:
Վորոբյովը նշել է, որ իր հետ ելույթ կարող է ունենալ նրա վոկալի ուսուցիչը, սակայն մինչ օրս նրան չեն հավատարմագրել:





























