Ես խորհրդի անդամներին կփորձեմ ապացուցել, որ իմ նկատմամբ կարգապահական հաղորդում ներկայացրած անձը դատական նիստի արձանագրությանը ծանոթ չեն եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ԲԴԽ նիստին ասացՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որտեղ քննվում է Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։

Դատավորի հարցին՝ արդյոք նախարար Ռուստամ Բադասյանը ծանո՞թ է եղել դատական նիստի արձանագրությանը, Բադասյանն ասաց, որ ձայնագրությունը հաղորդման հետ միասին ներկայացվել է, որից հետո նաեւ ԱՆ-ն պաշտոնապես դիմել է, եւ դատարանից ստացել է նիստի ձայնագրությունը։

Դատավոր Ազարյանի հարցին՝ ի՞նչն է Բադասյանին խանգարում, որ ուղիղ խոսքը կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ նշվեր, Բադասյանը պատասխանեց. «Ոչինչ չէր խանգարում, դա ընդամենը նպատակահարմարության հարց էր, որովհետեւ կարգապահական վարույթ հարուցելու որոշմանը ներկայացվող պահանջներն այլ են, իսկ միջնորդության պահանջներն այլ են»։

«Ես խորհրդի անդամներին կփորձեմ ապացուցել, որ իմ նկատմամբ կարգապահական հաղորդում ներկայացրած անձը դատական նիստի արձանագրությանը ծանոթ չեն եղել»,- հայտարարեց դատավոր Ազարյանը։

Նշենք, որ ըստ ԱՆ-ի՝ կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսանում այն, որ «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ վիրավորական արտահայտություն է հնչեցվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյաի հասցեին։

Հրապարակը հավաքեք, Հին Հռոմի նման բութ մատը վերեւ կամ ներքեւ, որ իմանան՝ ներե՞ն, թե՞ պատժեն այդ մարդուն. դատավոր Ազարյան