Հեռուստատեսային մաս-մեդիայի ոլորտում որոշակի խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել: Այս մասին հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստում «Տեսալսողական մեդիայի» մասին օրինագծի եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով այն մտավախություններին, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը:
Նախարարի կարծիքով՝ մաս-մեդիայի ոլորտում խնդիրներ կան կապված տեղեկությունների հավաստիության հետ, որոնք անհրաժեշտ է լուծել: «Անհրաժեշտ է մեխանիզմներ գործարկել, որոնք թույլ կտան խուսափել մանիպուլացման տարբեր գործիքների օգտագործման ճանապարհով հանրության վրա ազդեցությունից»,- նշեց Արշակյանը:





























