Հյուսիսային Կորեայի վերջին օրերի գործունեությունը ցույց տվեց, որ Փհենյանը շարունակում է «արտակարգ» սպառնալիք ներկայացնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, հայտնում է Reuters-ը:

«Ինչպես մեզ հիշեցրին վերջին օրերին, Հյուսիսային Կորեան շարունակում է ծայրահեղ սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի համար եւ պահանջում է մեր անընդհատ զգոնությունը»,- լրագրողներին ասել է Դեւիդ Հելվին ՝ Հնդկաստանի եւ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում անվտանգության հարցերով պաշտպանության նախարարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կորեան պայթեցրել էր միջկորեական կապի գրասենյակը եւ սպառնացել էր ռազմական գործողություններով: