Մեզ հաջողվել է խափանել Բելառուսի ապակայունացման մեծածավալ ծրագիրը եւ երկիրը որոշակի մայդանի բերելու փորձերը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում կայացած խորհրդակցությանը, որը նվիրված էր բանկային համակարգի կողմից տնտեսության իրական հատվածի աջակցության միջոցառումներին, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
Պետության ղեկավարը խորհրդակցության սկզբում որոշել է արտահայտվել օրվա չարիքի դեմ՝ հիշատակելով երկրում եւ նրա շուրջը տեղի ունեցող գործընթացները: «Դուք տեսնում եք, որ այսօր քաղաքական բոլոր շահերի կիզակետը կենտրոնացած է Բելառուսի վրա: Ինչպես Արեւմուտքից, այնպես էլ Արեւելքից: Վերջին օրերին հետեւելով իրավիճակին՝ տեսնում եմ, որ որոշակի ուժեր ակտիվացել են, որոնք սկսում են ինտեսիվանալ՝ երկրում իրավիճակը տարուբերելով: Մենք դա նկատել ենք եւ վաղուց: Բայց մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց առաջ անցնելու մի քանի քայլեր կատարել եւ խափանել Բելառուսի ապակայունացման (սա ո՛չ կատակ է, ո՛չ ահաբեկում) եւ երկիրը որոշակի մայդանի հանգեցնելու մեծածավալ ծրագիրը: Այդպիսի նպատակ է եղել: Պատռված են ոչ միայն որոշակի տիկնիկների դիմակները, այլեւ տիկիկավարների, որոնք նստած են Բելառուսի սահմաններից դուրս»,- ասել է Լուկաշենկոն:
Նա շեշտել է, որ ոչ ոքի թույլ չի տա երկիրը կոտրել: «Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ ես ոչ մի դեպքում, եւ ըստ իմ գործառնական պարատակությունների՝ որպես Սահմանադրությամբ նախագահ, եւ որպես ուղղակի մարդ, որն իր ամբողջ կյանքը դրել է այս անկախ ինքնիշխան պետության ստեղծման գործում, ոչ ոքի թույլ չեմ տա կոտրել այս երկիրը: Ես ուզում եմ, որ ինձ հասկանաք դուք եւ մյուսները: Ինձ համար ավելի մեծ արժեք չկա, քան Բելառուսը՝ ինքնիշխան եւ անկախ: Եվ այս երկրի պահպանման համար ես կգնամ ամեն ինչի՝ անկախ հանգամանքից, թե այն ինձ համար ինչ կարժենա»,- հայտարարել է նա:





























