Շվեյցարիայի Գշտադ լեռնադահուկային առողջարանի իր առանձնատանը մայիսի 7-ին ինքնասպան է եղել գերմանացի լուսանկարիչ եւ միլիոնատեր Գյունտեր Սաքսը, ով հայտնի էր դարձել 1966թ. Բրիջիդ Բարդոյի հետ ամուսնությամբ:
Սաքսի մահվան լուրը տարածել է Բարդոյի հիմնադրամը: Հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել է, թե առայժմ հայտնի չեն 78-ամյա Սաքսի ինքնասպանության պատճառները:
Գյունտեր Սաքսը շատ հայտնի լուսանկարիչ էր, ում նկարները տպում էին ամենահեղինակավոր հանդեսները:




























