«Տավուշ տեքստիլ»-ում այս պահին վարակվածներ չկան:  Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանը:

«Մենք առաջինը վարակվեցինք, առաջինն էլ բուժվեցինք: Մենք բոլոր աշխատակիցներին  թեստավորում անցկացրեցինք, մոտ 100 հոգի վարակված է եղել: Փառք Աստծո, ոչ մեկ հիվանդանոցում չի բուժվել, մահեր չեն եղել»,-ասաց նա:

Նա նշեց, որ այժմ գործարանն աշխատում է 90 տոկոս հզորությամբ, ինչն էլ պայմանավորված է պատվերներով:

Նշենք, որ «Տավուշ տեքստիլ»-ն արտադրում է բանվորական ձեռնոցներ: