Երբ արքայզն Ուիլյամն ամուսնացավ Քեթրին Միդլթոնի հետ, նրանք որոշ ժամանակով անհետացան համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնից: Դրա փոխարեն` լրագրողները եւ բլոգերները սկսել են ակտիվորեն քննարկել արքայզնի կնոջ հարազատների կյանքը: Համացանցում հայտնվել են Քեթրինի քրոջ եւ եղբոր`Պիպայի եւ Ջեյմսի բաց լուսանկարները, այս մասին հաղորդել է NEWSru.com-ը:

Ակնհայտ է, որ Պիպայի եւ Ջեյմսի լուսանկարները ամենայն մանրամասնությամբ նկարահանվել են իրենց ընկերների կողմից, իսկ այնուհետեւ բարձր գներով վաճառվել  ֆոտոգործակալություններին:

Լուսանկարներից մեկում 27-ամյա Պիպան կիսաթափանցիկ փեշով եւ կրծկալով, շատ ազատորեն պարում է կիսավարտիք հագած տղամարդու հետ: Երբ եւ որտեղ է  արվել լուսանկարը` անհայտ է:

Ինտերնետում հայտնված մի կադրի մեջ 23-ամյա Ջեյմսը գցել է իր ձեռքը շալվարի մեջ: Մեկ այլ լուսանկարում Ջեյմսը հանվել է ամբողջովին, բայց այստեղ, փառք Աստծո, խաչել է իր ոտքերը:

TMZ պորալի տվյալներով, պոռնոգրաֆիական Vivid Entertainment ստուդիան Պիպա Միդլթոնին առաջարկել է  5մլն դոլարով նկարահանվել մեծահասակների համար ֆիլմում: