PepsiCo-ն դադարեցրել է արտադրությունը Պեկինում գտնվող իր գործարաններից մեկում, երբ հայտնաբերել է արտադրամասում COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման դեպք, կիրակի հայտնել է ընկերության վարչական հարցերով տնօրեն Ֆան Չժիմինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Երբ Դասին շրջանում գործարանի մասնաճյուղում մենք հայտնաբերել ենք կորոնավիրոսով վարակման դեպք, մենք անմիջապես գործարկել ենք արտակարգ արձագանքման մեխանիզմը, դադարեցրել ենք արտադրությունը, անցկացրել տարածքի ախտահանում, մեկուսացրել աշխատակիցներին, ինչպես նաեւ նախաձեռնել ապրանքն առանձին պահելու ուղղությամբ քայլեր»,-հայտնել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Տնօրենը պարզաբանել է, որ այդ դեպքը գրանցվել է հունիսի 15-ին, իսկ հունիսի 20-ին ընկերությունն սահմանել է կենտրոնացված կարանտ 480 աշխատակցի համար՝ չնայած կորոնավիրուսի նրանց անալիքները բացասական էին:
Նա նաեւ նշել է, որ ընկերությունն անցկացրել է հետաքննություն, արդեն արվել են շրջակա միջավայրի նմուշառումներ, արտադրանքն անվտանգ է:
Այդուհանդերձ, Պեկինի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Պան Սինխոն հայտնել է, որ Դասին շրջանի սննդային արտադրամասերից մեկում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու ութ նոր դեպք. ընկերության անունը նա չի նշել:




























