Թուրքիան ուղղել է հատուկջոկատայինների լրացուցիչ խումբ դեպի Իրաքի հյուսիս, հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում, տեղեկացնում է Gazeta-ն:

«Մեր հերոսներ հատուկջոկատայինները երեկ երեկոյան անցել են սահմանը «Վագրի ճանկեր» գործողությանը միանալու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում՝ հատուկջոկատայինների թիվը չի նշվում:

«Վագրի ճանկեր» գործողությունն անցկացվում է թուրք զինվորականների կողմից Քրդստանի Աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) դեմ: