Սահմանվել են Եվրոպայի երկրները, որտեղ գործում են անշարժ գույքի ամենամեծ զեղչեր Սահմանվել են Եվրոպայի երկրները, որտեղ գործում են անշարժ գույքի ամենամեծ զեղչերը: 2020-ի ամռանը անշարժ գույքի ամենամեծ զեղչերն են տրամադրվում Իտալիայում՝ մինչեւ 40 տոկոս շուկայական գնից, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Knight Frank ընկերության նյութերին:

Իսկ օրինակ Կիպրոսում կարելի է ակնկալել անշարժ գույքի մինչեւ 25 տոկոս զեղչ, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Հունաստանում՝ մինչեւ 15 տոկոս:

Գերմանիայում, Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Մոնակոյում պաշտոնապես բնակարանային զեղչեր չկան, սակայն գործնականում վաճառողները համաձայնում են զեղչեր տրամադրել: