ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլիթոնը հանդես է եկել հայտարարությամբ` ի պաշտպանություն միասեռ ամուսնությունների Նյու Յորք նահանգում: Նահանգի օրենսդիրները մտադիր են քննարկել հարցը այս նստաշրջանին, որն ավարտվում է հունիսին:
Քլինթոնը կողմ է արտահայտվել ամերիկյան հասարակության ամրապնդմանը միտված այդ քայլին. «Այդ առաքելությունը ստիպեց մեզ ընդլայնել մարդկանց իրավունքները, որոնք նախկինում մերժվում էին: Մենք պետք է անենք դա»,- նշել է նա:
Հարցումների համաձայն Նյու-Յորքի բնակիչների 58 տոկոսն աջակցում է համասեռամոլներին ամուսնանալու իրավունք տրամադրելուն: Իսկ գործարարները կարծում են, որ ամուսնական հավասարությունը բարենպաստ կազդի բիզնեսի վրա:
Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն աջակցում է գեյ-ամուսնությունների օրինականացմանը:




























