Սպիտակ տան առեւտրի հարցերով ազգային խորհրդի ղեկավար Փիթեր Նավարոյի կողմից արված հայտարարությունները՝ կապված առեւտրային գործարքի դադարեցման հետ, դատարակախոսություն են: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Նավարոն հայտնել է, որ ԱՄՆ առաջնորդը մտադիր է դադարեցնել ՉՉինաստանի հետ առեւտրային գործարքը՝ կապված ԱՄՆ հետախոզության այն պնդումների հետ, թե կորոնավիրուսն առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում:

Ավելի ուշ Bloomberg գործակալությունը տարածել է Նավարոյի հայտարարությունն այն մասին, որ իր խոսքերը հանվել են կոնտեքստից: Թրամփի խորհրդականը հայտնել է, որ իր խոսքերը չեն վերաբերել գործարքի առաջին փուլին, որը պահպանվում է: