Երգչուհի եւ դերասանուհի Ուիթնի Հյուստոնը բուժվում է ալկոհոլիզմից եւ թրամամիջոցներից կախվածությունից:
Երգչուհու ներկայացուցիչը հայտնել է, որ նա իր նախաձեռնությամբ է գնացել վերականգնողական կլինիկա 10 օր առաջ, գրում է Gazeta.ru-ն:
Հյուստոնը նման խնդիրներ ունի վերջին 20 տարում, այդ ընթացքում մի քանի անգամ եղել է վերականգնողական կլինիկաներում:
Երգչուհին, ով խաղացել է նաեւ «Թիկնապահը» ֆիլմում, պատրաստվում է նոր կինոֆիլմի նկարահանումներին:




























