Վաշինգտոնում երբեք «ինքնավար գոտի» չի լինի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Վաշինգտոնում երբեք «ինքնավար գոտի» չի լինի, քանի դեռ ես նախագահ եմ։ Եթե նրանք փորձեն, լուրջ ուժի կբախվեն»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ ոստիկաններն ամերիկյան մայրաքաղաքում արցունքաբեր գազ էին կիրառել ԱՄՆ յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը տապալել փորձող ցուցարարներին ցրելու համար։

Դրանից հետո Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ում հուշարձանները փչացնելու համար 10-ամյա ժամկետով ազատազրկելու իր հրահանգի մասին։